26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օրբելյանը Եղեռնի 100-ամյակին նվիրված աշխատանք է պատրաստում

Կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը շարունակում է ստեղծագործել: ՛՛ Մենք միշտ ենք աշխատում ենք, ես զարմանում եմ, որ գալիս են ու տխուր դեմքով ինձ հարցնում են՝ դեռ ստեղծագործո՞ւմ եք, ես միշտ եմ ստեղծագործում եմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեծն մաեստրոն: Հարցին, թե ինչ է հիմա գրում, կոմպոզիտորը կատակեց. ՛՛Ինչպես Արամ Խաչատրյանն էր այս դեպքերում ասում՝ երբ կգրեմ, այն ժամանակ էլ կիմանաք՛՛, ապա հավելեց, որ աշխատում է տարբեր ժանրերում: Մաեստրոն ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված որևէ աշխատանք կատարել:

Օրբելյանն ասաց, որ արդի կատարողներից հավանում է քույրեր Ինգա և Անուշ Արշակյանների արվեստը:

՛՛Ինգա և Անուշ Արշակյանները մեր երաժշտական արվեստի զարդերն են, իրենց վերջին համերգը շատ լավն էր, ես դա ասում եմ արդեն որպես կոմպոզիտոր: Ինգան երգեց իմ ամենադժվար երգերից մեկը, որը գրվել է Ալլա Պուգաչովայի համար, բայց ասեմ՝ նա հիանալի երգեց՛՛,-ասաց Կոստանտին Օրբելյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ