08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մհեր Մկրտչյանի արձանը վերականգնվել է

Չի բացառվում, որ հենց այսօր  Աբովյան փողոցում՝ “Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, տեղադրվի Մհեր Մկրտչյանի արձանը: Լրագրողների հետ հանդիպմանը  արձանի հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանի կարծիքով, արձանին վնասելը պատահական է եղել, ոչ մի դիտավորություն, պարզապես ժողովուրդը սիրում է այդ գործը, ամբողջ օրը նկարվում է հետը, ուրախանում, գրկում:

“Կարծում եմ՝ փորձել են սիրել, տակառները խլել, խաղալ եւ անգիտակցաբար վնասել են: Հնարավոր է  ուզեցել են խլել ձեռից՝ տակառդ տուր գինի խմեմ եւ այլն”,- ասաց քանդակագործը:

Սուրեն Մելքոնյանը համոզված է, որ նա, ով կցանկանա վնասել արձանը, ոչ թե տակառիկը կխլի, այլ գլուխը կջարդի եւ եթե իսկապես ցանկանա վնասել, ապա կապ չունի՝ արձանը որտեղ կլինի եւ ինչ նյութից պատրատսված կլինի՝ բրոնզ, կավ, թե մեկ այլ բան: Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսի` Գարսեւանի արձանը բավական ամուր է, ու եթե ուզեին վնասել ապա գլուխը կպոկեին:

Քանդակագործը չնշեց, թե ինչքան է ծախսվել արձանի քանդակման կամ վերականգնման մասին: Միայն հայտարարեց, որ  “ այս երկիրը այն երկիրը չէ, որ արվեստի գործերը լիարժեք գնահատեն”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ