15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս հարցում հայերն ու ադրբեջանցիները միասին են /վիդեո/

Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը կազմում է 40 տոկոս: Ավելի քան 40 քաղաքացիական կազմակերպություններ միավորվում են` կարգավորելու  պետական քաղաքականությունը  երեխաների  պաշտպանության  ոլորտում: ՛՛Ցանցը բարի կամքի վրա կառուցված միություն է, միավորում չէ ինչ-որ բանի դեմ, այլ հանուն մի բանի՛՛,- այսօր  ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը:

Ցանցի նախագահը նշեց, որ իրենք կոչված են ոչ թե քննադատելու երկրի օրենքները, այլ հասկանալու համար, թե ինչպես պետք է երկրում բարելավել սոցիալական քաղաքականությունը, ինչպես աշխատել պետության հետ:

“Փրոջեքթ Հարմոնի” ՀԿ-ի հայաստանյան  մասնաճյուղի  տնօրեն  Մարիամ  Մարտիրոսյանը ներկայացրեց խնդիրների խումբը, որոնց լուծման համար իրենք աշխատում են: Դրանք են  աղքատության մեծ մակարդակը երեխաների շրջանում, մանկական հաստատությունների խնդիրները, աշխատող ու միգրանտ երեխաները: Իրենք աջակցում են նաև խնամակալ ընտանիքներին:

Այս ծրագիրը միայն Հայաստանի տարածքով չի սահմանափակվում: ՛՛Այն իր մեջ ներառելու է մոտ 500  հասարակական կազմակերպություններ: Սա մի այլ մակարդակ է, երբ ազգայինից բարձրանում է տարածաշրջանային մակարդակ: Ընդգրկված են մի քանի երկրներ՝ Հայաստան, Սերբիա, Ալբանիա, Ռումինիա, Ադրբեջան, Բոլղարիա, Սլովենիա: Բոլորս աշխատում ենք երեխաների պաշտպանության համար՛՛,- հավելեց ՛՛Վորդ Վիժն Հայաստան՛՛ կազմակերպության երեխայի  բարեկեցության  հարցերով երեխայի շահերի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանցը  :

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ