08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները

Սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց “Հայաստանի  Հանրապետության  2011թ. պետական բյուջեի  կատարման մասին”   տարեկան  հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության,  քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի,  էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության եւ կադաստրի ոլորտները, եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը: ՀՀ ֆինանսների  նախարարի տեղակալ – […]

“ԳԱԶԵԼ”-ի վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.15-ին, “ԳԱԶ-24”  մակնիշի ավտոմեքենան Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 0,5 կմ-ին բախվել է կայանված “ԳԱԶԵԼ-3221” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “ԳԱԶԵԼ-3221”-ի վարորդը` 1953 թ. ծնված  Սերյոժա  Արթենյանը, տեղում մահացել է, իսկ “ԳԱԶ-24”-ի վարորդը և  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

Աշոտյանը հանձնարարել է

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 29-ին հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական  ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ: Նախարարը նաեւ  համապատասխան գրություններով դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության […]

Փոխանակել ձվերը

ԵԹՖ-ից տեղեկացնում են, որ “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը: Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, Ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք […]

ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրությունները դեկտեմբերի 2-ին

Այսօր  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ է նշանակել թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում` hիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` 2012թ. սեպտեմբերի 18-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին” եւ 2012թ. սեպտեմբերի 28-ի “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական […]

Նոր մանրամասներ կենսաթոշակների հափշտակման գործից

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն […]

Սկսվեց “բանդայի” դատավարությունը եւ հետաձգվեց. Henaran.am-ի լրագրողին ներս չթողեցին / վիդեո/

Այսօր, ժամը 15.00-ին,  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ  սկսեց հայտնի “բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դատարանի շենքը փակված է  արգելապատնեշներով, մեղադրյաների հարազատների […]

Սիրիահայերից ժամանակավորապես մաքսատուրք չի գանձվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, և քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան, չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու […]

Քրեական գործ

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի “Կաքավաբերդ” կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված