15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիահայերից ժամանակավորապես մաքսատուրք չի գանձվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել սիրիահայերի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն:
Զեկուցվել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերը ներկայում Սիրիա վերադառնալ չեն կարող, և քանի որ նրանք Հայաստան մշտական բնակության չեն վերադարձել, նրանց անձնական օգտագործման գույքն, այդ թվում ավտոմեքենան, չի կարող մաքսազերծվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված արտոնությամբ: Բացի այդ մաքսատուրքի վճարումը կամ յուրաքանչյուր անգամ ավտոմեքենաների գտնվելու ժամկետի երկարաձգումն արդեն նյութական դժվարություններ ունեցող սիրիահայերի համար խնդրահարույց է:
Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով հարցի հրատապությունը` կառավարության ղեկավարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հանձնարարել է սիրիահայերից ժամանակավորապես չգանձել մաքսատուրք և մեքենան Հայաստանում շահագործելու հնարավորություն ընձեռել առանց տուրքի և տուգանքի:
Վարչապետ Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորել է պատկան մարմիններին սիրիահայերի հարցերը պահել ուշադրության կենտրոնում և գտնել առկա խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ