09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2012

Նախարարների “պայքարը” փողի համար է

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կառավարության նիստում ներկայացրած ծրագրում առաջ է քաշել այն նվազագույն միջոցները, որոնք  անհրաժեշտ են առողջապահական համակարգում  խնդիրների լուծման համար: ՛՛Խնդիրը նրանում է, որ տարիների ընթացքում բյուջեն աճ չի ունեցել և սա անդրադառնում է մեր այսօրվա վիճակի վրա, եւ շատ սոցիալապես անապահով մարդիկ չեն կարողանում օգտվել առողջապահական ծառայություններից՛՛,-նշեց նախարարը: Վերջինս հավելեց, որ […]

Ափսոսանք եմ ապրում, որ Սաֆարովի ներումը վնաս հասցրեց բանակցային գործընթացին. Շտեֆան Ֆյուլե

“Ափսոսանք եմ ապրում այն կապակցությամբ, որ Սաֆարովի ներումը եւ փառաբանումն մեծ վնաս հասցրին բանակցային գործընթացին”: Այս մասին հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն  այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Նա նշեց, որ հարգում է հայ ժողովդրի  դիրքորոշումը եւ զայրույթ արտահայտելու իրավունքը` կապված Սաֆարովի արդարացման հետ: “Մեզ համար կարեւոր են արժեքների […]

Օսկանյանի “Սիվիլիթաս”-ին մերժեցին

Հայաստանի  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ  մերժվեց “Սիվիլիթաս” հիմնադրամի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Նշենք, որ վիճարկվում էր  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը մերժել էր Վարդան Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ […]

Անժելայի “տղամարդու” դատավորը սեմինարի էր

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի գործով դռնփակ դատական նիստը հետաձգվեց: Կարեն Արայանը մեղադրվում էր պոռնկագրական բնույթի լուսանկարները տարածելու, ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ 144-րդ հոդվածի հատկանիշներով:   Ինչպես Henaran.am-ին ասաց Կարեն […]

Նախագահականի գլխավոր ինտրիգը

՛՛Այն, ինչը պիտի կոչվի ընտրություն, Հայաստանում չկա, բացակայում են ծրագրային քննարկումները, գաղափարական բանավեճերը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով կայացած ՏԻՄ ընտրություններն, ասաց ՛՛Ժառանգության՛՛վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով՝ մարզերում ուղղակի ընտրողի ՛՛տեռոր՛՛ է:  Մարդիկ չգիտեն՝ ում ընտրեն, մի քանի ծանոթ թեկնածուներ ունեն և չգիտեն, թե որ մեկին պետք է տան իրենց ձայնը:  ՛՛Ծեծը հանվել էր տեղամասից […]

“Ոսկե ծիրանին”` “Միջազգային աստղ որակի համար”

“Ոսկե ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնն արժանացել է  “Միջազգային աստղ որակի համար”  մրցանակի` “Ոսկե” անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012): Հեղինակավոր մրցանակը սահմանված է “Գործարար նախաձեռնությունների ուղղություններ” կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև): Ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում և սեկտորներում գործող կազմակերպություններին: Մրցանակաբաշխության […]

Հունգարիայի համար մեծ պատիվ է մասնակցել Վրաստանի հաջողություններին. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 2-օրյա այցով գտնվում է Վրաստանում, մասնակցել է Քութաիսիում նոր օդանավակայանի բացման արարողությանը: Նա հայտարարել է, որ հպարտ է Վրաստանի հաջողություններին մասնակից լինելու համար` նկատի ունենալով այն, որ  նոր օդանավակայանի կառուցման համար իրենց ներդրումն են ունեցել 5 հունգարական ընկերություններ: Նրա խոսքով` դա Հունգարիայի համար մեծ պատիվ է, գրում է “Грузия-Online”-ը: Նախօրեին […]

Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում կարող է լուրջ խնդիր առաջացնել

‘Թուրքիայի թեկուզ անուղղակի բացասական դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի վիճակ է ստեղծում, որը կարող է տարածաշրջանում նոր զարգացումներ առաջ բերել’,-այսօր ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները որոշ չափով նվազեցրել են նրա դերակատարությունը Սիրիայում: Այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ Իրանի վրա ու այնպիսի վիճակ ստեղծվի, որ Իրանը ստիպված […]

“Ես միշտ թռցնող եմ, թռնող չեմ”. Վարդան Ղուկասյան խախտեց լռությունը /վիդեո/

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզվում է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ էր եկել, վերջինիս Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությանը անձամբ հրավիրելու նպատակով: “Քաղաքի օրն է հոկտեմբերի յոթին, չեք լսե՞լ”,-ԱԺ նախագահի սենյակից դուրս գալուց հետո լրագրողներին իր այցելության նպատակն այսպես ներկայացրեց Վարդան Ղուկասյանը: “Ո՞ր քաղաքի”,-լրագրողի հարցին արձագանքեց.”Բա էլ քանի՞ քաղաք կա: Քննարկում ենք, հրավիրում ենք, հրավիրատոմս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված