Ջհանգիրյանը, Քոչարյանն ու Մարտի 1-ի խարանը. Առավոտ

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Մարտի 1-ին: “ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել “մարտի 1-ի” դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: […]