25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջհանգիրյանը, Քոչարյանն ու Մարտի 1-ի խարանը. Առավոտ

 

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Մարտի 1-ին:

“ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել “մարտի 1-ի” դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով:

Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ` շարքային հայկական [հետխորհրդային] դատախազ` կոռուպցիայի եւ սադիզմի “սովորական” չափաբաժնով:

Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները` դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլեւս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան “մարտի 1-ի” սպանդի քննությունը:

Գրեթե ամեն օր (օրինակ` երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջեւ, եւ վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաեւ վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով եւ “Չերյոմուխա” տիպի զենքով: “Մարտի 1-ի” դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել` այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:

 

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը` Ազգային ժոդովը: Որովհետեւ “մարտի 1” ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլեւ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ եւ դրանից հետո: Օրինակ` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն:

Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի` դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին եւ հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն:

Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաեւ այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում` ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաեւ մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները: Բոլոր դեպքերում “մարտի 1-ը” խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլեւ պետության եւ ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ”,-գրել  է թերթը իր խմբագրականում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ