26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախարարների “պայքարը” փողի համար է

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կառավարության նիստում ներկայացրած ծրագրում առաջ է քաշել այն նվազագույն միջոցները, որոնք  անհրաժեշտ են առողջապահական համակարգում  խնդիրների լուծման համար: ՛՛Խնդիրը նրանում է, որ տարիների ընթացքում բյուջեն աճ չի ունեցել և սա անդրադառնում է մեր այսօրվա վիճակի վրա, եւ շատ սոցիալապես անապահով մարդիկ չեն կարողանում օգտվել առողջապահական ծառայություններից՛՛,-նշեց նախարարը:

Վերջինս հավելեց, որ ինչպես միշտ իր եւ ֆինանսների նախարարի միջև “պայքար կա”: ՛՛Բնական է, որ ֆինանսների նախարարը ցանկանում է, որ ավելի քիչ միջոցներ հատակցնի, մենք ավելի շատ միջոցներ ենք ուզում”:

Դերենիկ Դումանյանը առաջնային է համարել սոցիալական անապահով խմբերի ամբողջական բժշկական օգնության ապահովումը, հատկապես ստացիոնար բժշկական օգնության ապահովումը: Այս ծրագրի համար նախարարը խնդրել է ֆինանսական միջոցներն ավելացնել կրկնակի: Նախկինում այն չորս միլիոն էր:

՛՛Ժամանակի ընթացքում չի վերանայվել գները, և բուժօգնության գներն են ցածր, իրական գներին պիտի մոտեցնենք՛՛,-ընդգծեց նախարարը:

Ընդհանուր առմամբ Դերենիկ Դումանյանը ներկայացրել է 20 միլիոնի հատկացման ծրագիր:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ