17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահականի գլխավոր ինտրիգը

՛՛Այն, ինչը պիտի կոչվի ընտրություն, Հայաստանում չկա, բացակայում են ծրագրային քննարկումները, գաղափարական բանավեճերը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով կայացած ՏԻՄ ընտրություններն, ասաց ՛՛Ժառանգության՛՛վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ մարզերում ուղղակի ընտրողի ՛՛տեռոր՛՛ է:  Մարդիկ չգիտեն՝ ում ընտրեն, մի քանի ծանոթ թեկնածուներ ունեն և չգիտեն, թե որ մեկին պետք է տան իրենց ձայնը:  ՛՛Ծեծը հանվել էր տեղամասից դուրս, սակայն ընտրություն որպես այդպիսին չկար՛՛,-ընդգծեց նախկին պատգամավորը:

Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաև գալիք նախագահական ընտրություններին: ՛՛Իշխանության թեկնածուն պարզ է: Իսկ ընդդիմության դաշտում պարզություն մտցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, շատերը միավորվելու են նրա շուրջ: Գլխավոր ինտրիգն այն է, թե ում կպաշտպանի ԲՀԿ-ն՛՛,-նշեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի առաջադրմանը, ապա բանախոսը քիչ է հավատում, որ նա կառաջադրվի: ՛՛Ճանաչելով նրան, կարող եմ ասել, որ նա չի ցանկանա հեռանալ ընդամենը հինգ կամ վես տոկոս ձայներով՛՛,-ասաց ՛՛Ժառանգության՛՛ ներկայացուցիչը: Սակայն նա չգիտի, թե  այս դեպքում ում կարող է առաջադրել ՀԱԿ-ը:

Henaran.am-ի հարցին, թե ինչ կանի ՀՅԴ-ն, ըստ Սաֆարյանի, պատասխանեց. ՛՛ՀՅԴ-ն լավագույն դեպքում կարող է ունենալ սեփական թեկնածու, բայց հիշելով նախկին նախագահական ընտրությունները, կասկածում եմ, որ այդ թեկնածուն լինի Վահան Հովհաննիսյանը: Եթե սեփական թեկնածու չունենան, ինձ համար ցանկալի կլինի, որ ՀՅԴ-ն սատարի մեր թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ