09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2012

Վրացի ցուցարարներն սպառնում են Սաակաշվիլիին /վիդեո/

Վրաստանի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել բանտարկյալների նկատմամբ իրագործվող  բռնությունների դեմ եւ խոստանում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին “զանգվածային քաղաքացիական բողոքի ակցիա” անցկացնել: Թբիլիսիի կենտրոնում ընթացող ցույցի մասնակիցները պահանջում են նաեւ դատապարտել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային, գրում է “trud.ru”-ն: Ցուցարարները նշում են, որ վերջինիս` պաշտոնից հեռացնելը բավարար չէ, նրանք պնդում են, որ Ախալայային […]

“Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ”` Կոմայգում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիան և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և քաղաքի հյուրերին հրավիրում են Երևանի մանկական այգի (քաղաքապետարանի հարևանությամբ, Կոմայգի)՝ մասնակցելու “Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ” նախագծին։  Սեպտեմբերի 22-ին Կինոպուրակում կցուցադրվի 2001թ. նկարահանված “Ամելի” ֆիլմը՝ Օդրի Տոտուի անզուգական խաղով։ Ֆրանսիական Ամելի կինոնկարը համաշխարհային կինեմատոգրաֆիայի՝ բոլոր ժամանակներում […]

Հայաստանի Հանրապետություն ջան, քեզ տեսել եմ “պստիկ” վախտվանից …

ՀՀ անկախության տոնը ֆեյսբուքում էլ է նշվում: Այստեղ էլ բոլորը շնորհավորում են միմյանց, տոնական ուրախ գրառումներ թողնում: Օգտատերերից ոմանք նկարներ են տեղադրում, ոմանք էլ ուղղակի իրենց սրտի խոսքը գրում: “Ես սրտանց շնորհավորում եմ իմ Հայաստանի ծննդյան 21-ամյակը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ, հպարտ, որ գրեթե անկախության սերնդի հայ […]

Սերժ Սարգսյանը “Եռաբլուր”-ում էր

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին /ֆոտո/

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Աժ […]

Երիտասարդների խնդիրները` վարչապետի օրակարգում են

Երեկ սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը հանդիպեց “Ուսուցանում ուսուցանողների համար” եռափուլ երկարաժամկետ դասընթացի մասնակիցներին: Փոխնախարարը իր խոսքում կարեւորեց երիտասարդության ոլորտումկառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը: Նրա խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխումների կողմնակից է, եւ անմիջապես արձագանքում է ոլորտում առկա խնդիրներին: Մշակվել են ոլորտի առաջնայնությունները, շուտով կհրապարակվի Ազգային զեկույցը: Քարամյանը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին՝ […]

Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ չի վերցրել. “Հայկական Ժամանակ”

Երեկ լրացավ այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը: “Հայկական ժամանակ”-թակցի հարցին` Ռուբեն Հայրապետյանը ե՞տ է վերցրել իր դիմումը, թե` ոչ, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը պատասխանել է. “Ոչ, հետ չի վերցրել”: […]

Անկախության արժեքն ու քնած տաքսիստը. օրվա կադր

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան փորձեցի մի փոքր հարցախույզ անցկացնել շարքային քաղաքացիների հետ` որն է անկախության արժեքը նրանց համար: Մոտեցա Թամանյանի hուշարձանի  մոտակայքում կայանած տաքսու վարորդին` քնած էր:  Թերեւս ողջ գիշեր աշխատել էր. որքան էլ թանկ օր լիներ, հարցս էլ թանկարժեք` միեւնույն է չարժեր խանգարել …

Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին` որպես գործընկեր եւ բարեկամ. Վաշինգտոնի շնորհավորական ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. “Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի կողմից ուրախ եմ հղել հայ ժողովրդին լավագույն մաղթանքներս` սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ: Սա հատուկ առիթ է եւս մեկ անգամ հիշատակելու հայերի եւ հայկական ծագումով բոլոր մարդկանց ձեռքբերումները: Միացյալ Նահանգներում բնակվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված