Հայաստանի Հանրապետություն ջան, քեզ տեսել եմ “պստիկ” վախտվանից …
ՀՀ անկախության տոնը ֆեյսբուքում էլ է նշվում: Այստեղ էլ բոլորը շնորհավորում են միմյանց, տոնական ուրախ գրառումներ թողնում: Օգտատերերից ոմանք նկարներ են տեղադրում, ոմանք էլ ուղղակի իրենց սրտի խոսքը գրում:
“Ես սրտանց շնորհավորում եմ իմ Հայաստանի ծննդյան 21-ամյակը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ, հպարտ, որ գրեթե անկախության սերնդի հայ եմ, ես երդվում եմ լինել լավ քաղաքացի ու ուղղել իմ` որպես քաղաքացի թույլ տված բոլոր սխալները։ Հայաստանի Հանրապետություն ջան, քեզ տեսել եմ “պստիկ” վախտվանից ու քո ամեն մի դրական քայլ ուժ է տալիս ինձ ….. 21 տարեկանդ ես տեսա, թող իմ սերունդն էլ քո 201-ը տեսնի”,-այսպես է շնորհավորել օգագտեր Գևորգ Ղազարյանը:
ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը հետևյալն է գրել. “Իմ շաաաաատ սիրելի հայեր
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ավելի շատ սեր և նվիրում դեպի հայրենիք…”: Օգտատեր Մանե Պապյանն էլ գրել է. “Շնորհավոր մեր Հայաստանի անկախության օրը:” Ֆրանսիահայ գործարար Վալերի Գործունյանը Հայաստանի անկախության տոնը շնորհավորել է հետևյալ նկարի միջոցով`
“Ինչ-որ ներքին ուրախություն կա, փոքր անհանգստություն, լավ գործ անելու ցանկություն…
Շնորհավոր մեր ամենասիրելի տոներից մեկը, սիրելի ընկերներ ջան: Կեցցե՛ անկախ Հայաստանը”,-շնորհավորում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հետևյալն կոչն է անում. ‘Եկեք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում, մեր ազնիվ ու նվիրված աշխատանքով նպաստենք մեր պետության հզորացման սուրբ գործին”:
Իսկ Փառանձեմ Հովհաննիսյանի մաղթանքը սա է. “Թող այս իրերը միայն որպես հուշ մնան, որպես հնություն, որպես ռոմանտիկ երեկոյի մի աքսեսուար, մի խոսքով, երբեք նորից իրենց բուն իմաստով չկիրառվեն… ինձնից 4 տարի փոքր ՀՀ, հեսա մի 150 տարի հետո մենք չենք լինի, դու՝ ընդմիշտ եղիր:”