Վրացի ցուցարարներն սպառնում են Սաակաշվիլիին /վիդեո/
Վրաստանի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել բանտարկյալների նկատմամբ իրագործվող բռնությունների դեմ եւ խոստանում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին “զանգվածային քաղաքացիական բողոքի ակցիա” անցկացնել: Թբիլիսիի կենտրոնում ընթացող ցույցի մասնակիցները պահանջում են նաեւ դատապարտել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային, գրում է “trud.ru”-ն:
Ցուցարարները նշում են, որ վերջինիս` պաշտոնից հեռացնելը բավարար չէ, նրանք պնդում են, որ Ախալայային պետք է ձերբակալել 24 ժամվա ընթացքում, քրեական գործ հարուցել նրա դեմ: Ցույցի կազմակերպիչ Լեւան Չիտաձեն հայտարարել է, որ հակառակ դեպքում նախագահը կտեսնի` ինչ է նշանակում “զանգվածային բողոքի ակցիա”:
Սեպտեմբերի 20-ին` բանտերում բռնությունների դեպքերի հետ կապված սկանդալից հետո, Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցրեց Եկատերինա Զգուլաձեն: Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ներքին գործերի նախարար է նշանակվում կին: Նախկինում նա Ախալայայի տեղակալն էր:
Նախարարի պաշտոնն ստանձնելով` Զգուլաձեն խոստացել է, որ այլեւս թույլ չի տա բռնություն բանտերում: Նրա խոսքով` 18 տարի առաջ ինքն էլ բռնության զոհ է դարձել ոստիկանության կողմից եւ հասկանում է իր վրա դրված պատասխանատվությունը:
Բացի այդ Զգուլաձեն խոստացել է ապահովել 10 օրից Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցակցումը խաղաղ մթնոլորտում:
http://youtu.be/-uzw-rGOLgM