09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2012

Բողոքի ցույց-ակցիա Վիեննայում

Սեպտեմբերի 20-ին Ավստրիայում Հայ Ուսանողական եւ Երիտասարդական Միությունը բողոքի ցույց-ակցիա էր կազմակերպել Վիեննայում Հունգարիայի դեսպանության առջեւ: Ցույցին մասնակցում էին մոտ 50 հոգի (Ավստրիայում ուսանող հայ երիտասարդներ, ինչպես նաեւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ): Միջոցառման մասնակիցները պահանջում էին ներողություն խնդրել` Սաֆարովի արտահանձման գործարքը կազմակերպելու համար, նշում Հունգարիայի` որպես վստահելի միջազգային գործընկերոջ վարկանիշի զրոյացման մասին եւ այլն: Ցույցի մասնակիցները պահել […]

Շնորհավոր տոնդ, 21-ամյա Հայաստան

21 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսը վճռական  “այո” ասաց Անկախությանը եւ կայացրեց պատմական որոշում` ընտրելով անկախ պետականության կերտման ուղին: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: “Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և […]

Անկախության արժեքը շարքային քաղաքացու համար է. Առավոտ

“Առավոտի” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում անդրադարձել է Անկախության թեմային: “Անկախության օրվա արձագանքը սովորաբար լինում է երեբ տեսակի: Պաշտոնական, որը բաղկացած է դատարկ, ձեւական, մեխանիկորեն արտասանած բառերից: Ընդդիմադիր, “անկախությունն” իհարկե, լավ բան է, բայց մեր անկախությունն իսկական չէ, այ, եթե մենք գանք իշխանության, ապա այդ ժանանակ կապրենք կատարյալ անկախության պայմաններում”: Եվ “ժողովրդական”.”«էս անկախությունն ո՞ւմ […]

Ծառուկյանը տեղյա՞կ չէ Էլինար Վարդանյանի որոշումներից.Ժամանակ

 Երեկ “Ժամանակը” ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նա ներկա գտնվի “Հարսնաքարի” գործով դատավարությանը եւ ակցիաներին՝ հաշվի առնելով, որ ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման  վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն։ “”Հարսնաքարի” ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ եւ մոմավառություններին եմ մասնակցել։ Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ […]

Քեշիշյանը հեռացել է. Ժողովուրդ

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը սեփական կամքով հեռացել է աշխատանքից: Վերջերս նա ստանձնել էր “Արմենիա” հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, բայց երեկ հրաժարվել է այդ պաշտոնից` հայտարարելով. “Դա արել եմ գիտակցաբար, իհարկե, փոքր ափսոսանքով բայց նաեւ հստակ իմանալով, որ գնում եմ անելու այլ կարեւոր ու դժվարին գործեր` հայկական գեղարվեստական ֆիլմերի նկարահանում եւ մի շարք այլ նախագծեր”: Նրա փոխարեն նույն […]

Թեհլերյանի մոտ՝ Տիգրան Ուրիխանյանի արձանը. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ թերթի, երեքշաբթի “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին եւ քաղխորհրդին` առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել եւս մեկ պատվանդան, բայց` դատարկ. […]

Դաշնակցական թաքուն գործարքներ. Հայկական ժամանակ

  Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տեղի է ունեցել պարզ գործարք` մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված