16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բողոքի ցույց-ակցիա Վիեննայում

Սեպտեմբերի 20-ին Ավստրիայում Հայ Ուսանողական եւ
Երիտասարդական Միությունը բողոքի ցույց-ակցիա էր կազմակերպել Վիեննայում
Հունգարիայի դեսպանության առջեւ: Ցույցին մասնակցում էին մոտ 50 հոգի (Ավստրիայում ուսանող հայ երիտասարդներ, ինչպես նաեւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ):

Միջոցառման մասնակիցները պահանջում էին ներողություն խնդրել` Սաֆարովի
արտահանձման գործարքը կազմակերպելու համար, նշում Հունգարիայի` որպես վստահելի միջազգային գործընկերոջ վարկանիշի զրոյացման մասին եւ այլն:

Ցույցի մասնակիցները պահել էին “Ամոթ Հունգարիային”, “Բարոյականությունը վեր է
քաղաքականությունից”, “Կեցցե ադրբեջանական կացնի արդարադատությունը” եւ այլ պաստառներ: Անցորդներին բաժանվում էին անգլերեն եւ գերմաներեն լեզուներով դիմում-պահանջը` Բուդապեշտում 2004թ. կայացած ողբերգության, Սաֆարովի դատավարության,
վերջինիս ս.թ. օգոստոսի 30-ին գաղտնի արտահանձման եւ Ադրբեջանի կողմից մարդասպանի հերոսացման մասին (կցվում է): Տեքստի վերջում նշվում է, որ Հունգարիան իր սխալն ուղղելու համար Եվրոպական դատարանի միջոցով պարտավոր է հետ կանչել մարդասպանին` պատիժը կրելու շարունակության համար:

Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների պահանջով նեկայացած դեսպանության աշխատակցին փոխանցվեցին դիմումի մեկական օրինակներ: Վերջինս խոստացավ փոխանցել ցուցարարների պահանջները դեսպանության ղեկավարությանը:

Նշում ենք նաեւ, որ ակցիային ի պաշտոնե ներկա գտնվող ավստրիական ոստիկանության սպաներն իրենց համակրանքն էին հայտնում ցուցարարներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ