09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը տեղյա՞կ չէ Էլինար Վարդանյանի որոշումներից.Ժամանակ

 Երեկ “Ժամանակը” ԲՀԿ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նա ներկա գտնվի “Հարսնաքարի” գործով դատավարությանը եւ ակցիաներին՝ հաշվի առնելով, որ ներկա էր գտնվել ՀԱԿ ակտիվիստների ազատ արձակման  վերջին ակցիային, ինչը մեկնաբանվեց որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն։

“”Հարսնաքարի” ակցիաներին արդեն իսկ մասնակցել եմ եւ մոմավառություններին եմ մասնակցել։ Միանշանակ շարունակում եմ դատապարտել այդ արարքը, որովհետեւ ինձ համար զարմացնող ու զայրացնող է՝ ինչպես կարող է ՀՀ քաղաքացին հանգիստը կազմակերպելու ընթացքում ինչ-որ գազանների կողմից կյանքից զրկվի։

Միանշանակ հետեւելու եմ ամբողջ դատավարության ընթացքին եւ մասնակցելու եմ։ Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցվա՞ծ են իր քայլերը, պատգամավորը պատասխանեց. “Ես մասնակցում եմ որպես մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ, ես այդ պաշտոնում կոչված եմ մարդու իրավունքների պաշտպանության”,- գրում է թերթը;

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ