09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2012

“Ժառանգությունն” ավելի համակողմանի փաստաթուղթ է առաջարկել. ՀԱԿ-ն շտապե՞լ է /վիդեո/

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա ասուլիսը, որտեղ հայտարարվեց ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրահավաքի մասին, անակնկալի է բերել ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցությանը` “Ժառանգությանը”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը. “Ասուլիսից մենք տեղյակ չէինք, երբ ՀԱԿ-ը մեզ ներկայացրեց փաստաթուղթը, ասացինք, որ մենք ունենք առաջարկություններ, եւ դրանից մի քիչ հետո լսեցինք, […]

ԵԱՀԿ համանախագահները պաշտպանության նախարարությունում էին

Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ Ժակ Ֆորին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում […]

Երեւանի քաղաքապետը ֆրանսահայ ճարտարապետին ներկայացրեց մայրաքաղաքի պատմությունը

Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի  անդամ,  համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ […]

Տաքսու վարորդ, բայց ոչ թիկնապահ /վիդեո/

 Կասկադյորի հոնորար-աշխատավարձը կախված է հնարքների բեմադրությունից, եղանակից, թե հնարքը որ ժամին է նկարահանվում: Գները, ըստ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Արմեն Պետրոսյանի, թանկ չեն: Նա այդպես էլ չբացահայտեց գնացուցակը: 18 տարի է, ինչ ասոցիացիան գործում է, եւ ունի 40 անդամ: “Անդամ բառը ես չեմ սիրում, ասենք, 40 մարդ կա, եւ բարեխիղճ իրենց գործը […]

Ձերբակալվել է Կոտայքի փոխմարզպետը

Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական […]

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:    

Հայաստանի նախագահը ընդունել է Բելգիայի նորանշանակ դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ […]

Սեռական հարաբերություններ` միայն 18-ից հետո

Սեռական դաստիարակությունը անցնում է մի քանի փուլով եւ դրա բացակայությունը կարող է վատ անդրադառնալ մարդու ողջ կյանքի վրա: Մինչեւ մայրանալը, ապագա մայրը պետք է զբաղվի իր ապագա երեխայի սեռական դաստիարակությամբ: Խորհրդի հեղինակը, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն է: Սեռական հասունացման ամենապատասխանատու  շրջանը  համարվում է 12-ից մինչեւ 18 տարեկան ժամանակահատվածը: Այդ շրջանում է բոլորից շատ հոգեկան, ֆիզիկական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված