01 Մարտի, Saturday, 2025
KFC

Սեռական հարաբերություններ` միայն 18-ից հետո

Սեռական դաստիարակությունը անցնում է մի քանի փուլով եւ դրա բացակայությունը կարող է վատ անդրադառնալ մարդու ողջ կյանքի վրա: Մինչեւ մայրանալը, ապագա մայրը պետք է զբաղվի իր ապագա երեխայի սեռական դաստիարակությամբ: Խորհրդի հեղինակը, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն է:

Սեռական հասունացման ամենապատասխանատու  շրջանը  համարվում է 12-ից մինչեւ 18 տարեկան ժամանակահատվածը: Այդ շրջանում է բոլորից շատ հոգեկան, ֆիզիկական, սեռական փոփոխություններ տեղի ունենում դեռահասների օրգանիզում ու եթե ինչ-որ բան բաց թողնվի, ապագայում սեռական մեծ խնդիրների առջեւ պետք է կանգնեն, փաստում է ոլորտի մասնագետը:

“Սեքսուալ Առողջապահության” ՀԿ տնօրեն, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի եւ ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանն էլ ընդգծեց, որ չիմանալը, սեռական դաստիարակության բացակայությունը կամ սխալ դաստիարակությունը տվյալ մարդկանց լուրջ շեղումների առջեւ կարող է կանգնեցնել: “Հիմա կանայք ու տղամարդիկ շատ են գալիս, ովքեր ինչ-որ տեղ ինչ-որ բան են կարդացած լինում, որը հնարավոր է սխալ թարգմանված լինել կամ ճիշտ չընկալել, ու կանգնած են լինում սեռական մեծ պրոբլեմի առաջ: Ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան իմանալ` կիսատ-պռատ”,- ընդգծեց Մ. Զաքարյանը:

Սեքսապաթոլոգ Մ. Զաքարյանը աղջիկներին եւ տղաներին, խորհուրդ տվեց, մինչեւ 17-18 տարեկանը սեռական հարաբերություններ չունենալ, վատ հետեւանքներից խուսափելու համար: Այն կարող է  ինչպես հոգեբանական, այնպես սեռավարակների պատճառ հանդիսանալ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ