12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

Կոալիցիայի հարցը` վա՞ղը

                Վաղը՝ մայիսի 17-ին սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին ներկա կլինի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքական փորձագիտական դաշտը սպասում է այս հավաքին, ակնկալելով, որ վերջապես կհաստակեցվի քաղաքական օրակարգը՝ կազմվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ՀՀԿ առանցքով կոալիցիա, թե ոչ եւ, ըստ այդմ, ինչպիսի՞ կադրային վերադասավորումներ են սպասվում:Հայտնի կդառնա՞ն նորընտիր […]

Պաշտոնապես առաջին ինքնաբացարկները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում […]

Իսրայելում ստորգետնյա ստուդիա է կառուցվել

Իսրայելական “IBA” հեռուստաալիքը Հայֆա քաղաքում ստորգետնյա ստուդիա է կառուցել, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը չդադարեցնել հեռարձակումները նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է “The Israel National News”-ը: Ստուդիան գտնվում է 7 մետր խորության վրա, նրա պատերի լայնությունը 30 սմ է: Բացի հաղորդավարի համար նախատեսված տարածքից, ստուդիայում կա նաեւ ռադիոխցիկ, ինչպես նաեւ այլ սարքավորումների խցիկ, որտեղից […]

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ  է նշանակել Ժան-Մարկ Այրոյին, հաղորդում է “AFP”-ը: 1997-ից Այրոն ղեկավարում է Սոցիալիստների դաշինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բացի այդ, 1989-ից ի վեր նա 4 անգամ ընտրվել է Նանտի քաղաքապետ: Առաջիկայում Այրոն կձեւավորի նախարարների կաբինետը: Սարկոզիի նախագահության տարիներին` 2007-2012-ը, Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր Ֆրանսուա Ֆիյոն: Նա պաշտոնաթող է եղել մայիսի 10-ին, սակայն ինչպես […]

ՀՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների գագաթաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ռուսական “дни.ru” կայքը, ԱՊՀ երկրների ղեկավարներին ողջունել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնավորապես նշել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի հիմնական գործընկերներն են, եւ որ նրանք չեն կարող զարգանալ իրարից անկախ: Նա […]

Ձեւական բնույթ չսիրող Շուշանը նախագահին քիչ է հանդիպում. Ժողովուրդ

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայր: Ասում են` Շուշանը հետաքրքիր զրուցակից է, եւ նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը: “Ժողովուրդ”-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահացո՞ւ. Հայկական ժամանակ

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: “Ժառանգության” առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան: Գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ  ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Նույն աղբյուրները […]

Յոնջլախի “Էլլան” բոլորին զզվեցրել է. Հայացք

“Անընդհատ, գրեթե ամեն երեկո պարտադրված ենք լսել հայհոյանք, գոռոցներ, ականատես լինել հարբածների կամ իրենց կորցրածների գզվռտոցին”: “Հայացք”-ի խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր առավելապես Արշակունյաց պողոտայի բնակիչներ են, դժգոհում են, որ կինո “Հայրենիքից”  Առաջին մաս տանող ճանապարհահատվածում գտնվող “Էլլա” գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են: Շենքը, որի ներքնահարկում գտնվում է գիշերային այս ակումբը, շրջապատված […]

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նոր “շեֆ” է ունենալու. Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ: Թերթին հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի