26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեւական բնույթ չսիրող Շուշանը նախագահին քիչ է հանդիպում. Ժողովուրդ

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայր: Ասում են` Շուշանը հետաքրքիր զրուցակից է, եւ նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը:

“Ժողովուրդ”-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, թե ինչ են այդքան հաճախ քննարկում Սերժ Սարգսյանի հետ: “Վայ, իսկապե՞ս: Չէ, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ եւ ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում”,- պատասխանել է Շուշանը: Ինչ վերաբերում է հավանական կոալիցիային, ըստ Պետրոսյանի, առհասարակ պետք է տարբեր գաղափարների մարդիկ անպայման մի տեղում լինեն:

“Ես ուրախացա, որ ՀԱԿ-ը անցավ, այն առումով, որ այնտեղ գտնվելով` գուցե շատ ավելի ճիշտ կլինի դիալոգը ստեղծել, եւ չլինի այն լարվածությունը, որ կա: Այսինքն հայը հային ատում է այնպես, ինչպես հայը թուրքին, դա ինձ համար անընդունելի է: Իհարկե, կոալիցիան պիտի լինի, այն առումով, որ պիտի ծրագրերւ միացնեն եւ հայի համար ի կատար ածեն այդ ծրագրերը: Կարծում եմ, որ պետք է լինի կոալիցիա, բայց այդ կոալիցիան լինի անդավաճան, որ իրար հետ ծառայեն նույն գաղափարին, իրար միս չուտոցի եմ ուզում լինի, հասկանո՞ւմ եք: Ձեւական բնույթները չեմ սիրում, սա երկիր է, լաբորատորիա չէ, որ փորձարկեն մարդկանց”,-“Ժողովուրդ”-ին ասել է երգչուհին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ