26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Յոնջլախի “Էլլան” բոլորին զզվեցրել է. Հայացք

“Անընդհատ, գրեթե ամեն երեկո պարտադրված ենք լսել հայհոյանք, գոռոցներ, ականատես լինել հարբածների կամ իրենց կորցրածների գզվռտոցին”:

“Հայացք”-ի խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր առավելապես Արշակունյաց պողոտայի բնակիչներ են, դժգոհում են, որ կինո “Հայրենիքից”  Առաջին մաս տանող ճանապարհահատվածում գտնվող “Էլլա” գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են:

Շենքը, որի ներքնահարկում գտնվում է գիշերային այս ակումբը, շրջապատված է բազմաթիվ բնակելի բազմահարկ շենքերով: Ուշ ժամերին, երբ փողոցի լույսերը հանգած են, այս ակումբի վառ լույսերն աչք են ծակում:

“Ու քանի որ ակումբի լույսերը միշտ վառ են, ակումբային խրախճանքից հետո կռիվ-ղալմաղալ անողներն իրենց գոռգոռոցներով ու հայհոյանքներով “տեղափոխվում են” բնակելի շենքերի մութ բակեր: Հեռվից հեռու էլ տեսանելի է, որ մարդիկ էդ ակումբից են դուրս գալիս: Մի դեպք չէ, տասը չէ, գրեթե ամեն օր նման վիճակ է: Տղամարդիկ միջամտեն` չի լինում, անտեղի կռվի մեջ են հայտնվում, չմիջամտեն էլ՝ հնարավոր չէ: Գոռոցներն ու հայհոյանքը մինչեւ ամենավերեւի հարկեր լսելի են”,- դժգոհում են նրանք:

Բնակիչների խոսքով՝ շատ են դեպքերը, երբ ոստիկանները հայտնվում ու կարգի են հրավիրում “Էլլա”-ի այցելուներին: Սակայն որքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը` հարց են բարձրացնում բնակիչները:

“Կամ թող այս տարածքում մշտական հսկողություն սահմանեն, կամ էլ հանեն-կորցնեն մեր տարածքից այս կեղտոտ որջը”,- պահանջում են քաղաքացիները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ