11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2012

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Հենարան-ի հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

“ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների” ժամը 12-ին “Հենարան” մամուլի ակումբում կներկայացնի  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել www.henaran.am-ում:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը

Այսօր՝ մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնը նշվում է Հիսուսի Հարության 40-րդ օրը: Տոնը շարժական է:  Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը`հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր […]

Երկու թաղապետ կփոխվի. Հայացք

Թերթը գրում է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները մայիսի 31-ից հետո կունենան նոր ղեկավարներ: Աջափնյակի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գրիգորյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանի ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով դարձել են պատգամավորներ:

Ներկայացուցիչների պալատի անդամն առաջարկել է ավելացնել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի քանի դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում` առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչեւ 5 մլն, ինչպես նաեւ  հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված` Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար […]

Մայիսի 20-ին Արեւը կանհետանա

Երկիր մոլորակի բնակիչները մայիսի 20-ին կարող են ականատես լինել Արեւի շրջանակաձեւ խավարմանը: Հետաքրքիր երեւույթի առաջին ականատեսները կլինեն Չինաստանի բնակիչները, այնուհետեւ Հոնկոնգի, Թայվանի, Տոկիոյի բնակիչները, որից հետո այն տեսանելի կլինի ԱՄՆ-ի մի քանի նահանգներում` Ալյասկայում, Քալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Տեքսասում: Իսկ այդ երեւույթն ամենալավը տեսանելի կլինի Հյուսիսային Քալիֆորնիայի Սաքրամենթո քաղաքում` Թահո լճի տարածքում: Գիտնականների կարծիքով` հենց […]

Հունաստանի նախագահը ժամանակավոր կառավարություն է ձեւավորում

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը հանդիպում է քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի կազմավորի ժամանակավոր կառավարություն, մինչեւ հունիսի 10-17-ն ընկած հատվածում կրկին ընտրություններ կկայանան, տեղեկացնում է BBC-ն: Սպասվում է, որ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո նախագահը ժամանակավոր վարչապետ կնշանակի, ով ըստ Սահմանադարության` պետք է լինի 3 բարձրագույն դատական մարմիններից մեկի ղեկավարը: Ըստ հարցումների` հույն ընտրողների մոտ այժմ ամենաբարձր […]

Նախագահականում հանդիպումից հետո` սպասողական. Ժողովուրդ

Երեկ` երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը եւ ինչ-որ որոշումներ կայացրել: “Ժողովուրդ”-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո` երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի եւ կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ կառավարության կազմում առանձնապես […]

Օսկանյանը` ԱԺ նախագա՞հ.168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի,  ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է: Թերթը հիշեցնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձեւական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Թերթի տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների […]

Դատավորը մերժեց ցմահ դատապարտվածի հայցը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի հայցը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի ներման հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Ըստ Ենոքյանի,  որ   նախագահն իրավասու է  միայն ներման հրամանագիր ստորագրելու, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ սահմանելու: Ինչպես Henaran.am-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի