31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը

Այսօր՝ մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնը նշվում է Հիսուսի Հարության 40-րդ օրը: Տոնը շարժական է:  Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը`հինգշաբթի:

Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն էր ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև Գործք Առաքելոցում: Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ