26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահականում հանդիպումից հետո` սպասողական. Ժողովուրդ

Երեկ` երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը եւ ինչ-որ որոշումներ կայացրել: “Ժողովուրդ”-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո` երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի եւ կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ կառավարության կազմում առանձնապես լուրջ փոփոխություններ չեն լինելու:

Ու չնայած տարաբնույթ խոսակցություններին` Հայաստանում առաջիկա օրերին կձեւավորվի իշխող կոալիցիան, բայց կունենա այլ անվանում` կոալիցիոն համաձայնագիր: Երեկ նախագահականում քննարկված տեքստի համաձայն` ամեն կուսակցություն պատասխանատվություն է կրելու իր ղեկավարած ոլորտի համար: Սրանով ՀՀԿ-ն կհեշտացնի իր գործը, իսկ ԲՀԿ-ն կփորձի փրկել դեմքը` հայտարարելով, թե ձեւական կոալիցիա չի կազմել:

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը: Որպես պլան “բ”` քննարկվել է նաեւ կոալիցիա չկազմելու դեպքում ձեւավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա: Քանի որ ԲՀԿ-ի ներսում արմատացած կարծիք կա, որ պետք չէ ձեւական կոալիցիա կազմել, որպես “ոսկե միջին” տարբերակ` որոշվել է, որ կոալիցիոն հուշագիր չստորագրվի, այլ լինի համաձայնագիր, որտեղ ֆիքսված կլինի, թե ով որ ոլորտն է ղեկավարում եւ ինչի համար է պատասխանատու:

Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի` ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն` ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, եւ մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ: ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական եւ 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ու մշակույթի նախարարությունները: Վայոց ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ թերթի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ: Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները` մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների:

Թերթը նշում է, որ անկախ նրանից` կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, որը պատրաստվում է իրականացնել մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Ծրագրի համաձայն` առանձնանալու են հարկային եւ մաքսային ծառայությունները: Առանձնանալու են նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ): Ըստ նախնական տարբերակի`Հայաստանում ձեւավորվելու է մի նոր նախարարություն` ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս` իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին: Ըստ նախնական տարբերակի` հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն`

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր ԳասպարյանըՀՀ գլխավոր դատախազ Աղվան ՀովսեփյանըՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ էներգետիկայի եւը բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Իսկ ՀՀԿ ընտրացուցակի ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցանկը դեռ ամբողջական չէ: Այն քննարկման կներկայացվի այսօր` ժամը 20:00-ին` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Ի դեպ, կառավարության ամբողջական ցանկը եւս կքննարկվի այսօր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ