03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ներկայացուցիչների պալատի անդամն առաջարկել է ավելացնել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի քանի դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում` առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչեւ 5 մլն, ինչպես նաեւ  հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված` Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար օգնության սահմանափակումից:

Պետական արտաքին գործառությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերը եւ առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին եւ կոչ են արել վարչակազմին մշակել հատուկ ռազմավարություն` Վրաստանի Ջավախքի հայ համայնքին նպատակային օգնություն տրամադրելու նպատակով` կարեւորելով  նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը:

“ԱՄՆ-ի հայ համայնքը շնորհակալ է կոնգրեսական Ադամ Շիֆֆին, ով ջանք չի խնայել այս հարցում, իր ակտիվ, հայամետ գործնեության համար”, – ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաեւ իրենց խորին երախտագիտությունն է հայտնել կոնգրեսական Սթիվ Ռոֆմանին, դեմոկրատ Նիթա Լոուիին, կոնգրեսականներ Ֆրանկ Ուոլֆին եւ Ջեսսի Ջեքսոնին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ