09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2012

92-ամյա թոշակառու ուսուցչուհին այլընտրանքային “օգնություն” է ցուցաբերել պոտենցիալ ինքնասպաններին

5 տարվա պայմանական ազատազրկման է ենթարկվել Կալիֆորնիայի բնակչուհին, ում մեղադրում են “ինքնասպանների համար հավաքածուների” վաճառքի մեջ: Հետաքրքիրն այն է, որ կինը պատժվել է ոչ թե նման անբարոյական արարքի համար, այլ հարկային օրենսդրությունը խախտելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ-ում նման դեպքերը, երբ ինչ-որ մեկը ուզում է “կյանքի հետ հաշիվները փակել”, իրավաբանորեն չեն վերահսկվում, տեղեկացնում է […]

Վաճառվել է ձայների 3-5%-ը. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ազատ և արդար են եղել: Սոցիոլոգն ընդգծել է, որ տեղամասային կենտրոններում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան: Այլ հարց է, թե ինչ է կատարվել տեղամասերից դուրս: Ընտրություններին մասնակցած ընտրողների  2/3-ը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, քվեարկությանը մասնակցել է ազնիվ մղումներով:  Ընտրությանը որոշակի […]

Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի […]

Սարի թաղի կամրջի տակ ավտոմեքենա է այրվու՞մ

Մայիսի 8-ին, ժամը 15:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Նշված հասցեում այրվող մեքենա չի հայնաբերվել:  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Փաստերի վերլուծությունից հետո միասնական շտաբը հանդես կգա հայտարարությամբ

Մայիսի 7-ին,  ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ, որին մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը,  Հմայակ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը: Նիստի մասնակիցները […]

Ինտերպոլը փնտրում է Իրաքի փոխնախագահին

Ինտերպոլն այսպես կոչված “կարմիր ծանուցում” է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին:Այդ  մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նրան մեղադրում են Իրաքում ահաբեկչությունների կազմակերպման եւ ֆինանսավորման մեջ: Ալ-Հաշեմին դարձել է Ինտերպոլի կողմից ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Նրան կփնտրեն Ինտերպոլի անդամ 190 երկրներում, որոնց տեղական իշխանությունները կարող են ձերբակալել ալ-Հաշեմիին եւ հանձնել Իրաքին, որտեղ նրա ձերբակալման  հրամանը […]

ՀՀ նախագահը Արցախում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության եւ արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ արցախյան ազատամարտի […]

ԲՀԿ-ն “պաուզան” կպահի մինչեւ սեպտեմբեր. Արամ Կարապետյան

“Եթե ԲՀԿ-ն շարունակի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գործողությունները, ես կասեմ, որ ծրագրավորողները շատ խելացի մտածել էին ԲՀԿ-ին բերել ընդդիմադիր դաշտ եւ ՀԱԿ-ի ձայները նրա վրա քաշել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նա հավելեց, որ եթե  ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ, նրան այլ ճանապարհ չի մնում, քան դառնալ կենտրոնամետ ընդդիմություն: Լրագրողների դիտարկմանը, թե […]

Պայթյուն` գազալցակայանում

Մայիսի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող   գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. ‘ԳԱԶ-3110’ մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը և լցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև գազալցակայանում կայանված ‘ԳԱԶ-33021’   մակնիշի  երկու ավտոմեքենա: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի