Փաստերի վերլուծությունից հետո միասնական շտաբը հանդես կգա հայտարարությամբ
Մայիսի 7-ին, ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ, որին մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը, Հմայակ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը:
Նիստի մասնակիցները արձանագրել են,որ քվեարկության օրը Միասնական շտաբի կողմից ընդունված եւ հրապարակված երեք հայտարարությունները ( ժամը 12-ին, ժամը 17-ին եւ ժամը 22-ին) օբյեկտիվորեն գնահատել են քվեարկության ժամանակ թույլ տրված բազմաթիվ օրինախախտումերը՝ միտված լինելով դրանց հետագա ծավալումը կանխելու նպատակին:
Միասնական շտաբը որոշել է ընտրատեղամասերից ստացվող փաստերի վերլուծությունից հետո հանդես գալ ամփոփիչ հայտարարությամբ :
Henaran.am-ին հաղորդում են ՀՔՄ մամլո գրասենյակից