12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ:

Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով հետցնցում, 7-8 բալ ուժգնությամբ:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ` մասնավորապես Երեւանում 3 բալ:

Այսօր ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ սեյսմիկ ռեժիմի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում (Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Իրան, Արեւելյան Թուրքիա) ունենք անջատված սեյսմիկ էներգիայի որոշակի դեֆիցիտ, որը կարող է լրանալ 7-8 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժի կամ մի քանի ավելի թույլ սեյսմիկ ցնցումների ձեւով, առավել հավանական է` Ադրբեջանի վերջին երկրաշարժի օջախի գոտում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը:

Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ