12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Վաճառվել է ձայների 3-5%-ը. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ազատ և արդար են եղել: Սոցիոլոգն ընդգծել է, որ տեղամասային կենտրոններում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան: Այլ հարց է, թե ինչ է կատարվել տեղամասերից դուրս:

Ընտրություններին մասնակցած ընտրողների  2/3-ը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, քվեարկությանը մասնակցել է ազնիվ մղումներով:  Ընտրությանը որոշակի ակնկալիքով գնացողներն, ըստ նրա, կազմել են ընտրողների 1/3-ը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ընտրակաշառք  բաժանվել է հիմանականում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից. “Բաժանվել է 2-2,5 մլն դոլար ընտրակաշառք հիմնականում ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածունների կողմից”: Ահարոն Ադիբեկյանի խոսքով, վաճառվել է ձայների 3-5%-ը:

Ադիբեկյանն ասել է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրներն ազդեցին Կոնգրեսի քվեների վրա:

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքը, սոցիոլոգի համոզմամբ, չհասցրեց վատ անդրադառնալ ՀՀԿ-ի ձայների վրա, որովհետև շատ քիչ ժամանակ անց տեղի ունեցան ընտրությունները:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ