11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀ նախագահը Արցախում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության եւ արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Հանրապետության նախագահը Շուշիում ներկա է գտնվել ժողովրդական տոնախմբությանը եւս:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ