Օձունի եկեղեցում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես եւ Հայաստանի մնացած սրբավայրերում, մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին` Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը: Ժամը 17:00-ին կատարվեց Ոտնլվայի արարողություն (տե՛ս լուսանկարը), որը խորհրդանշում է Քրիստոսի` իր աշակերտների հանդեպ ցուցաբերած խոնարհությունը: Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը լվաց գյուղի երկու մանկապարտեզների տղա երեխաների ոտքերը: […]