29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանադացի երիտասարդները նոր լոգանքի ձեւ են հայտնաբերել

3 երիտասարդ կանադացիներ “ջրային բուժման սեանս են անցկացրել”` դրա համար չնախատեսված վայրում` ավտոլվացման կետում: Միջադեպը տեղի է ունեցել Աբոտսֆորդ քաղաքում: Խենթ արարքի արդյունքում երիտասարդները, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չեն ստացել, սակայն արթնացրել են մոտակայքում գտնվող տների բնակիչներին, ովքեր էլ ոստիկանություն են կանչել:

Իրավապաշտպան մարմինների տվյալներով` կանադացիների խումբը հայտնվել է ավտոլվացման կետի մոտակայքում, որի մոտ տղաները տեսել են սուպերմարկետի ապրանքի համար նախատեսված սայլակ եւ որոշել են լողանալ: Երիտասարդները հանվել են, միացրել ավտոլվացող սարքը եւ իրենց հետ տանելով սայլակը` գնացել են լողանալու: “Կարիք կա՞ նշելու, որ նրանք հարբած են եղել,”-ասել է դեպքը պատմող ոստիկանը:

Ակամայից կազմակերպված “արարողության” ժամանակ երիտասարդները հայտնվել են սառը ջրի եւ տաք օճառի շիթերի տակ եւ աղմուկ բարձրացրել: Երբ “մաքրման սեանսն” ավարտվել է, 20-ամյա կանադացիները հասկացել են, որ վնասվածքներ չեն ստացել: Նրանք ներողություն են խնդրել իրենց անհեթեթ արարքի համար, ոստիկանությունն ընդունել է “մեղայականները” եւ նրանց տուն ուղարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ