31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Փորձագետները գտնում են, որ պետք է ստուգվի ‘ՀայՌուսգազարդ’-ի ծախսերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, խոսելով Հայաստանում բենզինի գների թանկացման շուրջ, նշեց, որ միջազգային շուկայում բենզինի գները տատանվում են, սակայն, ըստ նրա, միջազգային շուկայում, եթե բենզինի գները բարձրանում են, Հայաստանում էլ ավելի է բարձրանում, իսկ եթե իջնում է, ապա, որպես կանոն Հայաստանում չի իջնում:

Բանախոսը, խոսելով միջազգային շուկայում բենզինի գների եւ Հայաստանում բենզինի գների անհամաչափությունից, նշեց, որ համաձայն միջազգային թանկացումների` Հայաստանում օրինակ բենզինի գինն այժմ 5000 է, այնինչ  պետք է լիներ 4000 դրամ:

‘Բենզինի շուկան կարիք ունի լուրջ ուսումնասիրման’,- իր հերթին ընդգծեց հայրենական ապրանք արտադրողների ՀԿ-ի նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ հավելեց, որ այսօր հանրապետության 450.000 ավտոմեքենաների 80 տոկոսը գազ է օգտագործում, քանի որ բենզինը թանկ է: Նրա խոսքով, պետք է բենզինի ոլորտի հարկային քաղաքականությունը վերանայել:

‘Մեզ մոտ ներկողների շահույթի նորմը շատ բարձր է, որի դեպքում խեղդվում են տնտեսության մյուս ճյուղերը’,- շեշտեց Հարություն Մեսրոպյանը եւ հավելեց, որ այսօր 4 անգամ ավելի շատ ներկրում ունենք, քան արտահանում, արտահանման մասով շահույթի նորմը տաս տոկոսը չի անցնում, եթե ոչ բացասական է:

Նրա խոսքով`  ոչ ոք չի հաշվել, թե որքան է կազմում զուտ շահույթը, որը, տարբեր հաշվարկներով, բավականին մեծ է եւ շահույթի նորմն անցնում է 50 տոկոսից: Ըստ նրա ավելի վատ վիճակում է գազը, որտեղ հարյուր տոկոս շահույթի նորմ է:

‘Ինչու պիտի գազը գնվի 1000 խմ-ն` 180 դոլարով, սպառողին վաճառվի 360 դոլարով: Ես, կարծում եմ, պետք է ստուգվի ‘ՀայՌուսգազարդ’-ի ծախսային կառուցվածքը , քանի որ ադմինիստրատիվ ծախսերն անընդհատ շատանում են: Ես կարծում եմ կա ռեզերվ, որ 360 դոլարի փոխարեն սպառողին գազը հասնի օրինակ 240 դոլարով’, – նշեց Հարություն Մեսրոպյանը` հավելելով, որ նման կերպ ձմեռվա ջեռուցման խնդիրը կմեղմվեր:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ