25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը Հայաստանից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Ըստ ‘Հայոց աշխարհ’ օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված ‘ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խնդրում են’ վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը:

Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: ‘Բնակչության պետական ռեգիստրի մասին’ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում` անհատական տվյալների կուտակման աղբյուրները: Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում եւ սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք եւ պարտականություն չունի: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ‘Տեղեկատվության ազատության մասին’ ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին:

Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի ‘Բնակչության պետական ռեգիստրի մասին’ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը եւ Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում  ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին յոթնoրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին` անձնագրային եւ վիզաների վարչություն:

ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ: Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային եւ վիզաների վարչության հետ Հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալների որեւէ ճշգրտում չի իրականացրել: Բաց նամակում այդ մասին հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ