29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միավորվել են ՀՀԿ-ի դե՞մ

 “Այն նախաձեռնությունը , որ պարոն Նիկոյանն է առաջ քաշել, այն մյուս նախաձեռնությանը նման չէ: Պարոն Նիկոյանի նամակում  գրված է, որ ստեղծվում է խորհրդակցական մարմին բոլոր կուսակցություններից եւ դիտորդական առաքելության իրավունքով օժտված հասարակակական կազմակերպույուններից, որոնք պետք է մոնիտորինգ իրականացնեն այս ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ, բայց ոչ ընտրությունների արդարության”,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ընտրական գործընթացը վերահսկելու նպատակով միասնական շտաբ ձեւավորելու մասին  ՀՀՅԴ-ն, “Ժառանգությունը”, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ստորագրեցին հայտարարություն, որին ՀՀԿ-ն ի դեմս փոխնախագահ Գալուստ Սահակյանի չմիացավ ` նշելով, որ նախ այն չի քննարկվել կոալիցիայի ներսում, այնուհետ, նման նախաձեռնությամբ  ԱԺ-ն արդեն հանդես է եկել:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ քաղաքական դաշտի բոլոր խաղացողները միավորվել են մեկի` տվյալ դեպքում ՀՀԿ-ի դեմ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. ”Բոլորը մեկի դեմ չեն: Քաղաքական կուսակցությունները պետք է մրցակցեն հավասար դաշտում: Պետությունը պետք է մրցակցության արդարությունն ապահովող ատյանը լինի, բայց մեր դեպքում պետությունը նույնացել է կուսակցություններից մեկի հետ եւ դարձել է խաղացող”:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, միասնական շտաբի եւ ԱԺ -ի նախաձեռնության առջեւ դրված խնդիրները թեեւ նման են, բայց բոլորովին նույնը չեն եւ չի բացառվում, որ  որոշ կազմակերպություններ կարող են  մասնակցել եւ այս, եւ մյուս մարմինների աշխատանքներին:

Նույն հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է նաեւ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ: “Ամեն  մեկը թող ձեռքը դնի իր խղճին եւ ասի,  թե ինչի դեմ է պայքարում: “Ժառանգությունը” հանուն ազատ եւ արդար ընտրությունների,  հանուն ընտրակեղծիքների բացառման է պայքարում”,-նշել է Ստյոպա Սաֆարյանը:

Պատգամավորն ասել է նաեւ, որ “Ժառանգությունը”  շատ լուրջ մտածում է ԱԺ նախագահին առնթեր խորհրդատվական մարմնի ստեղծման շուրջ եւ այդ մարմնում եւս ներգրավված լինելու մասին ճիշտ այնպես, ինչպես կներգրավվի միասնական շտաբի աշխատանքներին: “Մենք նախնական  զրույցներ ունեցել ենք, այս պահին աշխատում ենք գաղափարների եւ կանոնակարգի վրա: Ես ասել եմ եւ կասեմ, բոլոր այն  քաղաքական ուժերը, կապ չունի ընդդիմության դաշտից կլինեն, թե իշխանության, ովքեր կասեն` “Ժառանգություն”, եկեք միասին պայքարենք հանուն ազատ ընտրությունների, մենք ընդունելու ենք այդ առաջարկը”,-Henaran.am-ին ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով միասնական շտաբ ստեղծելու հայտարարության տակ քաղաքական ուժերի ղեկավարների ստորագրության անհրաժեշտության մասին Ռուբեն Հակոբյանի  պնդմանը, Ստյոպա Սաֆարյանն ասել է.”Ցավոք, հայկական քաղաքական իրականության մեջ բոլոր կուսակցական թիմերը չափազանց անձնավորված եւ անհատականացված են եւ խարսխված են  անձի եւ նրա խարիզմայի վրա, եւ եթե ուզում ենք խոսքի եւ  գործի համընկնում լինի բոլոր  կողմերից, բնականաբար, պետք է առաջին դեմքերը  ստորագրեն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ