29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջոն Քենեդու գաղտնի գործակալն առաջին անգամ հայտնել է նախագահի սպանության մանրամասները

ԱՄՆ-ի ամենահայտնի նախագահներից մեկի` 35-ամյա Ջոն Քենեդու գաղտնի ծառայության նախկին գործակալն առաջին անգամ պատմել է այն սարսափելի պահերի մասին, որոնք հաջորդել են նախագահի սպանությանը, գրում է “The Daily Mail”-ը: 80-ամյա Քլինթ Հիլը, ով աշխատել է Ժաքլին Քենեդու թիկնազորում, հրատարակել է իր “Տիկին Քենեդին եւ ես” վերնագրով հուշագրությունները, որտեղ մանրամասնորեն նկարագրել է 1963-ի նոյեմբերի 22-ը:

Երբ Քենեդի ամուսինները լիմուզինով հանդիսավոր կերպով ուղեւորվում էին Դալլասի կնետրոն, Հիլը գտնվում էր նախագահի պահակախմբում: Կրակոցը լսելով եւ տեսնելով, որ նախագահը բռնել է պարանոցը, որտեղ դիպել էր առաջին փամփուշտը, Հիլը նետվում է դեպի նրա մեքենան: “Ես պետք է պաշտպանեի տիկին Քենեդուն: Այդ պահին այլեւս ոչինչ կարեւոր չէր,”-պատմում է Հիլը: Առաջին տիկնոջը մոտենալով` Հիլը հետեւել է նրա հայացքին. կնոջ աչքերը լի են եղել սարսափով: Այդ պահին 2-րդ անգամ են կրակել նախագահի վրա, նրա արյունը եւ ուղեղը թափվել են Հիլի հագուստին, իսկ մարմինն ընկել է կնոջ ձեռքերի մեջ:

Հիլը մինչեւ հիվանադանոց ողջ ճանապարհն անցել է մեքենայի թափքի վրա`  առաջին տիկնոջը  պաշտպանելու այլ տարբերակ այդ պահին չկար: Իր հուշերում նա պատմել է նաեւ այն ժամերի մասին, որ անց է կացրել տիկին  Քենեդու հետ Փարքլենդի հիվանդանոցում, ուր տեղափոխել են նախագահին:

Ամուսնու մահից հետո Հիլը եւս մեկ  տարի է աշխատել առաջին տիկնոջ թիկնազորում եւ բավականաին կապվել է նրա հետ: Սակայն գործակալը պնդում է, որ սիրահարված չի եղել նրան, պարզապես հիացել է նրանով: Մեկ տարի անց Հիլն սկսել է աշխատել արդեն հաջորդ նախագահի` Լինդոն Ջոնսոնի մոտ, սակայն Քենեդու սպանությունից հետո նա տարվել է ալկոհոլով եւ ծանր դեպրեսիա է տարել, իսկ 1975-ին դուրս է եկել աշխատանքից:

“Երբ 1994-ին ես իմացա, որ նա պայքարում է քաղցկեղի դեմ, չհամարձակվեցի նույնիսկ զանգահարել, քանի որ գիտեի, որ իմ ձայնի նույնիսկ մեկ հնչյունը նրան կտեղափոխի այն սարսափելի օրը, երբ ամեն ինչ փոխվեց, իսկ նրա ձայնը` ինձ վրա կունենա նույն ազդեցությունը,”-պատմել է Հիլը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ