09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2012

ԿԸՀ նախագահը խոստանում է առավելագույնն անել հաշմանդամների համար

“ԿԸՀ-ն  ձեռնարկել ու իրականացրել է մի շարք միջոցառումներ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման ուղղությամբ: Մշակվեց տեսողական խնդիրներ ունեցողների համար ուղեցույց ձեռնարկ` բրայլեր համակարգով, որի նպատակն էր հեշտացնել թույլ կամ վատ տեսողություն ունեցող քաղաքացիների ընտրական գործընթացին մասնակցելը,  կբացվի ԿԸՀ-ի նոր էլեկտրոնային կայք, որն ունի հատուկ բաժին թույլ տեսնողների համար, որտեղ դրվելու են ընտրական գործընթացին առնչվող […]

Կրակոցներ սահմանին. հայկական կողմը 3 զոհ է տվել /լրացված/

Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հակառակորդի կողմից հաճախակի են դարձել: Երեկ գիշեր կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Մովսես եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, հայկական կողմը 3 զոհ է տվել: Ադրբեջանցիները եւս զոհեր ունեն: Պաշտպանության նախարարությունում խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել: Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, […]

ԲՀԿ-ն շփոթվել է. Շարմազանով

“Մի բան կարող եմ ասել, որ ընտրությունների որակի համար ջանքերը չպետք է շփոթել ընտրական փիարի հետ: Գուցե մեր կոալիցիոն գործընկերը շփոթել է այս երկու հասկացությունները: Մի բան պարզ է` այս ամենից անհաջող փիարի հոտ է գալիս: Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել, օրվա մի կեսը հանդես գալ որպես իշխանություն, հաջորդ կեսին ընդդիմություն խաղալ”,-նման տեսակետ հայտնեց […]

ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է Սիրիային

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը  մեղադրել է սիրիական իշխանություններին Քոֆի Անանի ծրագրին չհետեւելու համար, տեղեկացնում է “AFP”-ը: Նա լուրջ մտահոգություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ սիրիական քաղաքները դեռեւս ենթարկվում են հրետանային ռմբակոծության, իսկ ծանր տեխնիկան դուրս չի բերվել բնակավայրերից, ինչի մասին վկայել էին տիեզերքից արված լուսանկարները: Պան Գի Մունն ընդգծել է, որ այդ […]

ԲՀԿ-ական քսան պատգամավորներ կստորագրեն ՍԴ դիմելու դիմումը /վիդեո/

Henaran.am-ն այսօր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ երաշխիք կա , որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կստորագրեն քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը Սահմանադրական դատարանում վիճարկելու միասնական շտաբի դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն չմիացավ միասնական շտաբի   կողմից ՀՀ վարչապետին եւ ոստիկանապետին ուղղված դիմումին, որտեղ պահանջվում էր շտաբին տրամադրել ցուցակներում գրանցված, բայց […]

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Սանկտ Պետերբուրգի  օրերի շրջանակում Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու […]

Ինքնաբացարկի ժամկետն ավարտվեց.41 մանդատի համար կպայքարեն 139 թեկնածու

Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական համակարգով պատգամավորական 41 մանդատի համար կպայքարի 139 թեկնածու: Այդ մասին ապրիլի 26-ին  ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ Մուկուչյանի՝ նախկինում դիմած 180 թեկնածուներից 23-ը հետ են կանչել իրենց դիմումները, 16-ն ինքնաբացարկ է հայտարարել, իսկ երկու թեկնածուի մերժել է ԿԸՀ-ն: ‘’Արդյունքում՝ ապրիլի 26-ի տվյալներով, որը […]

Աշխարհի ամենախոր կետին հասնելուց հետո Ջեյմս Քեմերոնը որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով վերջերս սուզվեց համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետը` Մարիանյան փողրակը, այժմ որոշել է շարժվել հակառակ ուղղությամբ` թռչել տիեզերք, հաղորդում է “РИА Новости”-ն: Բացի այդ, Քեմերոնը հայտնել է, որ պատրաստվում եմ Չինաստանին ներգրավել “Ավատար-2” եւ “Ավատար-3” ֆիլմերի նկարահանումներին: Պարզվում է, որ ռեժիսորը վաղուց է պատրաստվել տիեզերք մեկնելուն: 2000-ի ամառը նա անց է կացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված