04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է Սիրիային

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը  մեղադրել է սիրիական իշխանություններին Քոֆի Անանի ծրագրին չհետեւելու համար, տեղեկացնում է “AFP”-ը: Նա լուրջ մտահոգություն է հայտնել` կապված այն փաստի հետ, որ սիրիական քաղաքները դեռեւս ենթարկվում են հրետանային ռմբակոծության, իսկ ծանր տեխնիկան դուրս չի բերվել բնակավայրերից, ինչի մասին վկայել էին տիեզերքից արված լուսանկարները:

Պան Գի Մունն ընդգծել է, որ այդ ամենն անընդունելի է եւ հակասում է սիրիական իշխանությունների պարտականություններին, որոնք սահմանվել էին Անանի ծրագրով, ինչպես նաեւ պահանջել է նախագահ Բաշար ալ-Ասադից “անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը հարթելու համար”:

Սիրիական իշխանությունները համաձայնեցին իրականացնել Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը մարտի վերջին: Ապրիլի 12-ին պաշտոնապես հայտարարվեց հրադադարի մասին: Չնայած այդ ամենին Սիրիայից շարունակ հայտնում են կառավարական զորքերի հարձակումների մասին: Իրավապահ կազմակերպությունների տվյալներով` ապրիլի 12-ից մինչ օրս առնվազն 300 խաղաղ բնակիչ է զոհվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ