04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Սանկտ Պետերբուրգի  օրերի շրջանակում Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաև գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ