26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքնաբացարկի ժամկետն ավարտվեց.41 մանդատի համար կպայքարեն 139 թեկնածու

Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական համակարգով պատգամավորական 41 մանդատի համար կպայքարի 139 թեկնածու: Այդ մասին ապրիլի 26-ին  ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ Մուկուչյանի՝ նախկինում դիմած 180 թեկնածուներից 23-ը հետ են կանչել իրենց դիմումները, 16-ն ինքնաբացարկ է հայտարարել, իսկ երկու թեկնածուի մերժել է ԿԸՀ-ն:

‘’Արդյունքում՝ ապրիլի 26-ի տվյալներով, որը ինքնաբացարկի վերջին օրն էր, մեածամասնական 41 մանդատի համար կպայաքարի 139 թեկնածու, որոնցից 54-ն անկուսակցական է, եւ թեկնածուների ընդհանուր թվից ինը կանայք են’’,- ասաց Մուկուչյանը:

Նա նաեւ նշեց, որ 17 թեկնածու 60 տարեկանից բարձր է, իսկ 31 թեկնածու՝ 29-40 տարեկան, ընդ որում՝ ամենաավագ թեկնածուն ծնվել է 1942 թ.-ին, իսկ կրտսերը՝ 1982-ին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ