ԲՀԿ-ն շփոթվել է. Շարմազանով
“Մի բան կարող եմ ասել, որ ընտրությունների որակի համար ջանքերը չպետք է շփոթել ընտրական փիարի հետ: Գուցե մեր կոալիցիոն գործընկերը շփոթել է այս երկու հասկացությունները: Մի բան պարզ է` այս ամենից անհաջող փիարի հոտ է գալիս:
Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել, օրվա մի կեսը հանդես գալ որպես իշխանություն, հաջորդ կեսին ընդդիմություն խաղալ”,-նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ի նախաձեռնությանը `միանալու միասնական շտաբի դիմումին /շտաբը դիմելու է ՍԴ` վիճարկելու ԸՕ դրույթը, որով արգելվում է հրապարակել ընտրացուցակները-խմբ./:
Շարմազանովը աբսուրդ համարեց այն, որ “կոալիցիոն “Բարգավաճ Հայաստանը”, որը երկրում քաղաքական պատասխանատուն է, էժանագին դիվիդենտներ է շահում: “Քաղաքական շոուներ կազմակերպելու փոխարեն, խորհուրդ կտանք միանալ ՀՀԿ ԳՄ-ի առաջարկություններին”,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:
Նկատենք, ՀՀԿ գործադիր մարմինը ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու հրապարակային կանոններ է հռչակել: