09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2012

Թոշակառու գերմանացին խնձորենին “գունավորել է”

Գերմանացի թոշակառուն իր այգում աճող խնձորենին զարդարել է Զատկի տասնյակ հազարավոր հավկիթներով: 76-ամյա Ֆոլքեր Քրաֆթն սկսել է 1965-ից  հավաքել հավկիթները, սակայն հիմա որոշել է այլեւս չավելացնել դրանք: Քրաֆթի խոսքով` Զատկի հավկիթների իր հավաքածուն սկզբում բաղկացած է եղել ընդամենը 18 դեկորատիվ հավկիթներից: Այնուհետեւ ամեն Զատկի տոնին նա ավելացրել է դրանք: Նոր հավկիթների պատրաստման համար` ծառը զարդարելու […]

‘Թվում է` բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել: Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է դա անել’. ՀՀ վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ‘Նոյեվ կովչեգ’ թերթի լրագրողի հարցերին: -Այսօր ընդդիմությունը հաճախ է արտահայտում իշխանություններից իր դժգոհ լինելը։ ‘Թույլ կետեր’ են նշվում նաեւ այնպիսի լուրջ եւ ծրագրային ելույթում, ինչպիսին էր նախագահի եւ իշխող կուսակցության նախագահի ելույթը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է փաստարկված այդպիսի տրամաբանությունը։ Եթե ինձ հարցնում եք, թե որքանով էր տրամաբանական ընդդիմախոսների […]

Օձունի եկեղեցում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես եւ Հայաստանի մնացած սրբավայրերում, մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին` Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը: Ժամը 17:00-ին կատարվեց Ոտնլվայի արարողություն (տե՛ս լուսանկարը), որը խորհրդանշում է Քրիստոսի` իր աշակերտների հանդեպ ցուցաբերած խոնարհությունը: Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը լվաց գյուղի երկու մանկապարտեզների տղա երեխաների ոտքերը: […]

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումներին

Ապրիլի 6-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության եւ Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհուրդների նիստերին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք:  

Կանադացի երիտասարդները նոր լոգանքի ձեւ են հայտնաբերել

3 երիտասարդ կանադացիներ “ջրային բուժման սեանս են անցկացրել”` դրա համար չնախատեսված վայրում` ավտոլվացման կետում: Միջադեպը տեղի է ունեցել Աբոտսֆորդ քաղաքում: Խենթ արարքի արդյունքում երիտասարդները, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չեն ստացել, սակայն արթնացրել են մոտակայքում գտնվող տների բնակիչներին, ովքեր էլ ոստիկանություն են կանչել: Իրավապաշտպան մարմինների տվյալներով` կանադացիների խումբը հայտնվել է ավտոլվացման կետի մոտակայքում, որի մոտ տղաները […]

Հայ պատգամավորները Բաքվում` հայկական եկեղեցի են այցելել /վիդեո/

“Եվրանեսթ”-ում հայկական խորհրդարանական պատվիրակnությունը վերադարձել է Բաքվից:  Պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքով, աշխատանքը կարելի է արդյունավետ համարել: Իհարկե,աշխատանքից բացի, նրանք եղել են Բաքվի հայկական եկեղեցում: Պատգամավորի խոսքով, նրանք հնարավորություն չունեին շփվելու շարքային ադրբեջանցիների հետ, որովհետեւ, մոտ անվտանգության 60-70 աշխատող հետեւում էր Հայաստանի պատվիրակներին: Ավելի հետաքրքիր մանրամասներ տեսանյութում:

Միավորվել են ՀՀԿ-ի դե՞մ

 “Այն նախաձեռնությունը , որ պարոն Նիկոյանն է առաջ քաշել, այն մյուս նախաձեռնությանը նման չէ: Պարոն Նիկոյանի նամակում  գրված է, որ ստեղծվում է խորհրդակցական մարմին բոլոր կուսակցություններից եւ դիտորդական առաքելության իրավունքով օժտված հասարակակական կազմակերպույուններից, որոնք պետք է մոնիտորինգ իրականացնեն այս ընտրություններին նոր Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ, բայց ոչ ընտրությունների արդարության”,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ […]

Ոստիկանությունը Հայաստանից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Ըստ ‘Հայոց աշխարհ’ օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված ‘ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խնդրում են’ վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը: Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող […]

Եկեք ընտրությունների անցկացումը չդարձնենք ‘փիար’ ակցիա. ՀՀԿ-ն ներկայացնում է իր նախագիծը

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն  է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեկ տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված