28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

‘Թվում է` բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել: Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է դա անել’. ՀՀ վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ‘Նոյեվ կովչեգ’ թերթի լրագրողի հարցերին:

-Այսօր ընդդիմությունը հաճախ է արտահայտում իշխանություններից իր դժգոհ լինելը։ ‘Թույլ կետեր’ են նշվում նաեւ այնպիսի լուրջ եւ ծրագրային ելույթում, ինչպիսին էր նախագահի եւ իշխող կուսակցության նախագահի ելույթը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է փաստարկված այդպիսի տրամաբանությունը։

Եթե ինձ հարցնում եք, թե որքանով էր տրամաբանական ընդդիմախոսների կողմից ելույթի քննադատությունը ոչ թե ծրագրային մակարդակում, այլ նախագահի կողմից նշված փաստերը աղավաղելու միջոցով, ես կպատասխանեմ, որ դա անտրամաբանական է, բայց շատ ավելի հեշտ։ Նման վերաբերմունք ցուցաբերողները միշտ ընդամենը մի նպատակ ունեն` զրպարտել առանց հարգանք ցուցաբերելու թե՛ նախագահի, թե՛ հենց իրենց նկատմամբ։
Մինչդեռ նախագահն իր զեկույցում մի քանի առանցքային հայտարարություն արեց` ներկայացնելով զարգացման նոր սկզբունքներ, որոնք կարող են արմատապես փոխել մեր պատմությունը։ Դժբախտաբար, որոշ վայ-քննադատներ չեն ցանկանում քննարկել հիմնարար թեզերը, որոնց հետ դժվար է չհամաձայնվել։

-Տիգրան Սուրենի, ըստ տարբեր աղբյուրների խորհրդարանական ընտրությունների կանխատեսումները տարբերվում են, սակայն, ըստ տրամաբանության, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է ՀՀԿ-ն, քանի որ առկա է կայունություն։ Այնուամենայնիվ, ո՞ր խնդիրներն են մղվելու առաջին պլան։

Կայունության ապահովումն առաջին հերթին հայ ազգի անվտանգության երաշխիքն է։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մեզանից պահանջում է ազգային անվտանգության հարցերի լուծում, այդ թվում` արտաքին քաղաքական կայունության, բանակի մարտունակության ապահովում, ռազմավարական պաշարների ձեւավորում, բոլոր տրանսպորտային միջանցքների անխափան աշխատանք։ Վերջին հինգ տարվա ընթացքում մեր ջանքերը մեծամասամբ ուղղված էին այս խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը։

Այսօր քաղաքական օրակարգի հիմնական հարցը ոչ թե պետության որպես ամբողջության հիմնախնդիրների լուծումն է, այլ յուրաքանչյուր քաղաքացու։ Իսկ դա իր հերթին նշանակում է առավելագույնս հավասար հնարավորությունների ստեղծում մեր քաղաքացիների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանը կընտրեն որպես իրենց գաղափարների եւ նախագծերի իրականացման վայր։

Սրանք փոփոխություններն են, որոնք ուղղված են լինելու որակավորված աշխատատեղերի ստեղծմանը, գյուղում բնակչության համար բարվոք կենսապայմանների ապահովմանը, անապահով ընտանիքների համար կրթության հասանելիությանը եւ բժշկական սպասարկմանը եւ շատ այլ կարեւորագույն հարցերի լուծմանը։ Թվում է` բոլորը գիտեն, թե ԻՆՉ է պետք անել։ Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ԻՆՉՊԵՍ Է պետք դա անել։ Ծրագրային յուրաքանչյուր թեզի հիմքում ընկած է իրականացման կոնկրետ մեխանիզմ։
Ժամանակին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սեւակն ասել է. ‘Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից’։ Պատահական չէ, որ նախագահը հենց այս բառերով ավարտեց իր ելույթը։ Մենք շատ քիչ ժամանակ եւ շատ գործ ունենք անելու, որպեսզի չուշանանք։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ