Նախագահը շնորհավորեց նորագիր Հանրապետականներին /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ եւ հանձնել ՀՀԿ անդամատոմսերը: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր եւ բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: […]