09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2012

‘Էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան’. ՀՀԿ նախագահ

Շարունակվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում: Ըստ նախագահի` ‘’էս երկիրը այն երկիրն է, որը վերականգնվել է հայի արյամբ: Սահմանամերձ գյուղում ապրող երեխայի աչքերին նայելով չես կարող ասել, որ ‘’էս երկիրը երկիր չի’’: Էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան` ի դեմս իր ժառանգականության:’’   Ամփոփելով իր ելույթը  ՀՀ նախագահն ասաց.’’ Եթե […]

Սերժ Սարգսյանը նշեց հայ-թուրքական հարաբերությունների երկու ճանապարհները

Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: ՀՀԿ համագումարին անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին,  հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունն ի սկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ: Առաջինով, ինչն ընդունելի էր եւ Հայաստանի եւ միջազգային հանրության համար, այն […]

Անցած շաբաթ սահմանին արձանագրվել է հակառակորդի 700 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  700  կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց  եւ  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: […]

Հայաստանը` գերագույն արժեք, մերժելով անհատապաշտ առաջնորդներին եւ փողի պարտադրանքը /վիդեո/

Այս պահին ՀՀԿ համագումարում ելույթ է ունենում ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթի սկզբում նա  նշեց, որ ուրախ է տեսնելու  դահլիճում մեծ թվով երիտասարդների ու կանանց: ‘’Դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունում սերնդափոխություն է կատարվում: 2007թ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթեց ‘’Քեզ համար Հայաստան’’ կարգախոսով: Ինչպես միշտ, այդ տարիներին եւս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր […]

Կաննի կինոփառատոնը կբացվի “Ծագող լուսնի թագավորությունը” ֆիլմով /վիդեո/

Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի “Ծագող լուսնի թագավորությունը” ֆիլմով: Անդերսոնի ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներին Նոր Անգլիայում: Ֆիլմում նկարահանվել են Բրյուս Ուիլլիսը եւ Բիլլ Մյուրեյը: Իսկ ահա գլխավոր դերերում քիչ հայտնի դերասաններ Ջարեդ Գիլմանը եւ Կարա Հիլվորդն են, որոնք մարմնավորում են միասին քաղաքից փախած սիրեկաններին: Ուես Անդերսոնը հայտնի է դարձել “Գնացք […]

ԵԺԿ նախագահը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է

ՀՀԿ համագումարին հնչեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի տեսագրված ուղերձը, Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: Պարոն Նախագահ,  հարգարժան Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետական կուսակցութան հարգելի բարեկամներ Ինձ համար  մեծագույն  հաճույք  է հղել Ձեզ այս ուղերձը Ձեր կուսակցության  անչափ կարևոր համագումարի առթիվ`միաժամանակ հայտնելով ափսոսանքս այսօր Ձեր կողքին չլինելու համար։ Այդ հաճույքն  առավել մեծ է, քանզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսուհետ […]

‘Արմավիա’-‘Զվարթնոց’ ճգնաժամի հանգուցալուծումը` մի քանի օրից

‘’Մարտի 12-ին, կամ 13-ին նախատեսված է հանդիպում` ‘Արմավիա’  ընկերության շուրջ առաջացած ճգնաժամի կապակցությամբ եւ հուսով ենք, այդ խնդրի լուծումը կհաստակեցվի, որից հետո ‘’Զվարթնոց’’-ը հանդես կգա  համապատասխան հայտարարությամբ’’,- այդ մասին այսօր Henaran.am-ի  հետ զրույցում ասաց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ  երկու օր առաջ ‘’Արմավիա’’ ընկերության ֆինանսական կոնֆլիկտը ‘’Զվարթնոց’’-ի հետ իր գագաթնակետին հասավ, երբ […]

ՀՀ առաջնորդների քաղաքական կամքը երկրում դրական փոփոխությունների հանգեցրեց. ԵԺԿ-ն հաստատում է իր լիարժեք աջակցությունը ՀՀԿ-ին

“Ինձ համար մեծագույն պատիվ է հանդես գալ մի կուսակցության համագումարին, որն արդեն ԵԺԿ դիտորդ անդամի կարգավիճակ ունի: Պետք է արձանագրել, որ դրան հնարավոր եղավ հասնել ՀՀ եւ նրա առաջնորդների առաջընթացի շնորհիվ, որոնց քաղաքական կամքը երկրում դրական փոփոխությունների հանգեցրեց, այժմ դրանք տեսանելի են”,-ՀՀԿ համագումարին հայտարարեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ռումյանա Ժելեւան: “ՀՀ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի […]

Սարկոզին խոստանում է պարտության դեպքում հեռանալ քաղաքականությունից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է, որ դուրս կգա հանրային քաղաքականությունից` կայանալիք նախագահական ընտրություններում պարտություն գրանցելու դեպքում, տեղեկացնում է “AFP”-ը: Գործող նախագահի գլխավոր մրցակիցն է հանդիսանում Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Փետրվարին անցկացված սոցհարցումները վկայում են, որ Օլանդը փոքր-ինչ առավելություն ունի Սարկոզիի նկատմամբ: Օրերս 3 ժամ շարունակվող հարցազրույցի ընթացքում Սարկոզին մի շարք հայտարարություններ է արել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված