04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

‘Արմավիա’-‘Զվարթնոց’ ճգնաժամի հանգուցալուծումը` մի քանի օրից

‘’Մարտի 12-ին, կամ 13-ին նախատեսված է հանդիպում` ‘Արմավիա’  ընկերության շուրջ առաջացած ճգնաժամի կապակցությամբ եւ հուսով ենք, այդ խնդրի լուծումը կհաստակեցվի, որից հետո ‘’Զվարթնոց’’-ը հանդես կգա  համապատասխան հայտարարությամբ’’,- այդ մասին այսօր Henaran.am-ի  հետ զրույցում ասաց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ  երկու օր առաջ ‘’Արմավիա’’ ընկերության ֆինանսական կոնֆլիկտը ‘’Զվարթնոց’’-ի հետ իր գագաթնակետին հասավ, երբ ‘’Արմավիա’’-ի սեփականատեր Միքայել Բաղդասարովը հայտարարեց ընկերության հնարավոր սնանկացման մասին, նշելով, որ ինքը պատրաստվում է վաճառել ավիաընկերությունը: Ճգնաժամն, ըստ Միքայել Բաղդասարովի առաջացել էր այն պատճառով, որ չէր հաջողվում համաձայնության գալ ‘’Զվարթնոց’’-ի հետ` սպասարկման գները նվազեցնելու խնդրի շուրջ:

Այն հարցին, արդյոք ընկերությունների միջեւ այս կոնֆլիկտից չի տուժում ուղեւորը եւ ով է սրա մասին մտածելու, ‘’Զվարթնոց’’-ի մամուլի ծառայության պետն ասաց. ‘’Իհարկե, տուժում է, զուտ մարդկային եւ բարոյական տեսակետից, մենք պատասխանատու ենք ուղեւորի կրած անհարամարությունների համար, սակայն փաստացիորեն եւ իրավաբանորեն, ուղեւորի կրած անհարամարությունների եւ վնասի համար պատասխանատու է  այն ավիաընկերությունը, որի տոմսը գնել է  եւ որի հետ սպասարկման պայմանագիր է կնքել ուղեւորը’’:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ