20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը նշեց հայ-թուրքական հարաբերությունների երկու ճանապարհները

Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: ՀՀԿ համագումարին անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին,  հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունն ի սկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ: Առաջինով, ինչն ընդունելի էր եւ Հայաստանի եւ միջազգային հանրության համար, այն չզարգացավ եւ Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ:  Երկրորդ ճանապարհը, նախագահի խոսքով, որով զարգացավ այդ նախաձեռնությունը, նույնպես կարեւոր էր` մի քանի պատճառով.

“Առաջինը` ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, երկրորդը` թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երեւանում, եւ երրորդը` պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որեւէ նախապայման”:

Սարգսյանը ասաց, որ չի նշում` ինչ նախապայման, քանի որ “բոլորն էլ շատ լավ տեղյակ են` ինչի մասին է խոսքը”:

Նախագահը նշեց, որ այս օրինակն ապացուցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եղել է խիստ սկզբունքային եւ հաշվարկված.  “Հետագայում եւս մենք հավատարիմ ենք լինելու այդ ուղեգծին: Շարունակելու ենք բարեխղճորեն կատարել մեր դաշնակցային եւ միջազգային պարտավորությունները, օգտագործելու ենք յուրաքանչյուր հնարավորություն միջազգային ներգրավմամբ մեր ազգային շահերն առաջ մղելու համար”,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ