Կաննի կինոփառատոնը կբացվի “Ծագող լուսնի թագավորությունը” ֆիլմով /վիդեո/
Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի “Ծագող լուսնի թագավորությունը” ֆիլմով:
Անդերսոնի ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1960-ականներին Նոր Անգլիայում: Ֆիլմում նկարահանվել են Բրյուս Ուիլլիսը եւ Բիլլ Մյուրեյը: Իսկ ահա գլխավոր դերերում քիչ հայտնի դերասաններ Ջարեդ Գիլմանը եւ Կարա Հիլվորդն են, որոնք մարմնավորում են միասին քաղաքից փախած սիրեկաններին:
Ուես Անդերսոնը հայտնի է դարձել “Գնացք դեպի Դարջիլինգ” կատակերգությամբ եւ “Աննման պարոն Ֆոքսը” մուլտֆիլմով: Նախկինում նրա ֆիլմերն ընդգրկված չեն եղել Կաննի կինոփառատոնի ծրագրում:
Կաննի 65-րդ կինոփառատոնի ծրագիրն ամբողջությամբ հայտնի կդառնա ապրիլի 19-ին: Փառատոնը կկայանա 2012-ի մայիսի 16-27-ը: