05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սարկոզին խոստանում է պարտության դեպքում հեռանալ քաղաքականությունից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է, որ դուրս կգա հանրային քաղաքականությունից` կայանալիք նախագահական ընտրություններում պարտություն գրանցելու դեպքում, տեղեկացնում է “AFP”-ը:

Գործող նախագահի գլխավոր մրցակիցն է հանդիսանում Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Փետրվարին անցկացված սոցհարցումները վկայում են, որ Օլանդը փոքր-ինչ առավելություն ունի Սարկոզիի նկատմամբ:

Օրերս 3 ժամ շարունակվող հարցազրույցի ընթացքում Սարկոզին մի շարք հայտարարություններ է արել, որոնք, դիվանագետների գնահատմամբ, կարող են դրական ազդեցություն ունենալ նրա նախընտրական քարոզարշավի վրա: Նա մասնավորապես նշել է գաղթականների մեծ թիվը Ֆրանսիայում եւ խոստացել է ընտրվելու դեպքում կրկնակի կրճատել այն:

Սարկոզին խոստացել է նաեւ իր վերընտրվելու դեպքում մինիմալ հարկեր սահմանել ընկերությունների եկամուտների վրա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին, երկրորդը` մայիսի 6-ին: Բացի Օլանդից Սարկոզիի մրցակիցներն են նաեւ ուլտրաաջերի առաջնորդ Մարին Լե Պենը եւ կենտրոնամետ աջերի ղեկավար Ֆրանսուա Բայրուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ