22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Լրագրողը մերկացել է հրապարակում

Ամերիկացի սպորտային լրագրողուհին, իր կոլեգային պարտվելով գրազը` հանվել է Նյու Յորքի կենտրոնական հրապարակում: Աղջիկը “Նյու ինգլանդ Պետրիոտս” թիմի հաղթանակի վրա է խաղադրույք կատարել ֆուտբոլիամերիկյան առաջնության   եզրափակչի ժամանակ, սակայն այս թիմը պարտվել է: Պարտվողը պետք էր հագնելու  հաղթող թիմի նշանով ներքնազգեստ եւ կանգներ հրապարակում: “Ես ատում եմ խաղադրույքները: Եվ երբեք կրկին նման բան չեմ անի”,- ասել է լրագրողուհին, […]

Տիգրան Սարգսյանը չհանձնվեց. ՀՀԿ ցուցակն ու գաղափարախոսությունը

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կարեւորը ոչ թե այն է, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ով որ տեղը կգրավի, այլ այն թե կուսակցությունն ինչ գաղափարախոսությամբ է գնում ընտրություններին: Այսօր այս մասին լրագրողների հետ  ճեպազրույցում հայտարարեց Տիգրան Սարգսյանն ու հավելեց, որ ժողովուրդը հետեւելու է հենց նրան, թե որ քաղաքական ուժն ինչ ծրագրերով է գնում ընտրությանը: Լրագրողների հարցին, թե […]

Մադոննան ցնցող շոու է ներկայացրել /վիդեո/

Մադոննան ելույթ է ունեցել ամերիկյան ֆուտբոլի Սուպեր Գավաթի եզրափակչի ժամանակ: Այս անգամ նա հանդես է եկել իբրեւ գլադիատոր: Նույնիսկ անհարմար հագուստը եւ բարձր կրունկները չեն խանգարել երգչուհուն դժվար պարային շարժումներ կատարել: Եզրափակչին ելույթ են ունեցել նաեւ երգչուհիներ Քելլի Քլարքսոնը, Բլեյք Շելդոնը եւ Միրանդա Լամբերտը: Նրանք կատարել են ազգային օրհներգը եւ “America the Beautiful” երգը: Սուպեր […]

Պարզվում է` Բրիթնի Սփիրսը մեծ “սեքսուալ ախորժակ” ունի /վիդեո/

Փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահ Ֆեռնանդո Ֆլորեսը  հայտնել է, որ կբացահայտի աստղի ինտիմ կյանքի  գաղտնիքները իր գրքում: Նախկին թիկնապահի խոսքով` երգչուհին մեծ “սեքսուալ ախորժակ” ունի, որը նա հագեցնում է համերգային շրջագայությունների ժամանակ` կազմակերպելով խմբակային սեքս եւ լեսբիական գինարբուքներ: Շրջագայությունների Սփիրսը երիտասարդ ու գեղեցիկ աղջիկներ եւ տղաներ է տանում իր հետ, որոնք ‘համատեղությամբ” պարում են պարային խմբում: […]

Հարցը քաղաքականացվել է. վարչապետը դաղեց ԲՀԿ-ին եւ շոյեց

“Այն, որ նախագիծը խփում է աղքատ խավերին, բացարձակ սուտ է: Այս օրինագծի նպատակն է խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառությունը դարձնել վերահսկելի եւ թափանցիկ: Ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը հենց կանխիկ շրջանառության  նվազեցումն է խոշոր գործարքների ժամանակ”,-այսօր ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտած օրինագծին: Վարչապետը […]

Քննարկվում է Տիգրան Մեծի արձանի տեղադրման հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել և այդ հարցը ներկայացնել  Երևանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի […]

Հերոյինն այլեւս չի սպառնա մարդկանց

Մեքսիկայի առողջապահության նախարարը հայտնել է, որ կառավարությունը համապատասխան արտոնագիր է տվել հերոյինի կախվածությունից ազատող  պատվաստանյութին` կրծողների վրա հաջող փորձից հետո: Հաջորդ քայլն է լինելու փորձարկումը մարդկանց վրա: Պատվաստանյութի հեղինակներն են հոգեբուժության Ազգային ինստիտուտի աշխատակիցները: Նրանց խոսքով` պատվաստանյութը մարդկանց կօգնի ազատվել ոչ միայն հերոյինից, այլ նաեւ կոկայինից: Պատվաստանյութը գործում է`  իմունային պատասխան առաջացնելով: Արդյունքում` հերոյինը մուտք […]

Նախագիծը հակասում է Սահմանադրությանը. Ռաֆիկ Պետրոսյան

Այսօր խորհրդարանում  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե բանակին պետք է զերծ պահել քաղաքականությունից: Henaran.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է , թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն  բանակի ստորաբաժանումները: Հղում անելով ՀՀ […]

Նոր կրթական հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ‘Dasaran.am’ կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը: Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված